AM
13 Հուլիս 2006 - 09:35 AMT

Վերջերս հայ-սլովենական հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Սլովենիայի դեսպան Ժոզեֆա Պուհարի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հաղորդում է նախագահի մամլո ասուլիսը: Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ- սլովենական հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են, տեղի են ունեցել տարբեր մակարդակի փոխայցելություններ, այդ թվում` նաեւ ՀՀ նախագահի պաշտոնական այցը Սլովենիա: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության ծրագրերին: