AM
19 Հուլիս 2006 - 09:13 AMT

Մեթյու Բրայզան Երեւան կժամանի հուլիսի 29-ին

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Երեւան կժամանի հուլիսի 29-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի եւ հասարակության հետ կապերի բաժնում: Այցի ընթացքում ամերիկացի համանախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: