Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպում Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նշենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 21-ին կմեկնի Մոսկվա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:





