AM
22 Հուլիս 2006 - 10:54 AMT

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը կգլխավորի Սերժ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տասներորդ արտահերթ համագումարում փոփոխություններ կատարվեցին կուսակցության կանոնադրության եւ կանոնակարգի մեջ: Վերականգնվեց կուսակցության Խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանդիսանում է նաեւ նախագահի առաջին տեղակալը եւ լիազորված է անել պաշտոնական հայտարարություններ: Նման հայտարարություններ են լիազորված անել նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալները: Հանրապետական կուսակցության խորհուրդը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը վերջերս դարձավ ՀՀԿ անդամ: Խորհուրդը կազմված է 70 հոգուց, որոնք ըստ նոր կանոնակարգի պետք է նիստ գումարեն ամիսը մեկ անգամ: