Հուլիսի 27-ին «Արմավիայի» հերթական հատուկ չվերթով Երեւան կբերվեն եւս 120 հայ Լիբանանից: Ինչպես հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, 120 հոգուց 51-ը, հիմնականում արտասահմանցի, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի կառավարման վարչությանն են դիմել իրենց ժամանակավորապես պաշտպանվածների կարգավիճակ տրամադրելու խնդրանքով: Ղարիբջանյանը նշել է, որ առաջիակայում նրանք բոլորն իրենց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր կստանան:
Հայաստան ժամանել բոլոր ցանկացողներին տրամադրվում է անվճար երեքամսյա վիզա: Հայաստանի դեսպանատները Լիբանանում եւ Սիրիայում շարունակում են աշխատել շուրջօրյա ռեժիմով եւ ընդում են դիմումներ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:





