ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն հուլիսի 27-ին հեռախոսազանգ է ստացվել շենքում դրված ռումբի վերաբերյալ: Կենտրոն համայնքի ոստիկանության ներկայացուցիչները էվակուացրել են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին: Իրականացված միջոցառումների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբվերվել: Ահազանգը կեղծ էր: Ֆրանսիայի դեսպանատունը շարունակել է աշխատանքը սովորական ռեժիմով, հայտնում է Regnum-ը:





