AM
28 Հուլիս 2006 - 09:40 AMT

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի ստեղծած միֆերը ոչ ոք լուրջ չի ընդունում

Լսելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին` այնպիսի տպավորություն ես ստանում, թե մարդը խոսում է մի գործընթացի մասին, որը ոչ մի առնչություն չունի իր հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Է.Մամեդյարովի վերջին հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: «Կարծում եմ` ադրբեջանական կողմը դեռեւս տառապում է իր իսկ ստեղծած մտացածին միֆերից, որոնց բացի իրենցից ոչ ոք ոչ միայն չի հավատում, այլեւ լուրջ չի վերաբերվում: Որքան շուտ նրանք ձերբազատվեն նման պատրանքներից, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունության եւ փոխվստահության մթնոլորտ»,-նշել է Վլադիմիր Կարապետյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: