ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր մեկնել է արձակուրդ, որը կտեւի մինչեւ օգոստսի 21-ը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, վարչապետն իր արձակուրդը կանցկացնի հանրապետությունից դուրս: Ա.Մարգարյանի որոշմամբ, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վրա:





