Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման մոտավոր ժամկետը եւ վայրը: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա կամ սեպտեմեբրի 12-13 Փարիզում, կամ` սեպտեմբերի 14-15-ին Լոնդոնում»,-հայտարարել է Էլմար Մամեդյարովը լրագրողներին` հղում անելով օրերս ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի հետ կայացած բանակցություններին, հաղորդում է Day.az-ը: Ըստ Մամեդյարովի, նա պատրաստ է մասնակցել հանդիպմանը նշված ցանկացած ժամկետում, իսկ հանդիպման ճշգրիտ ժամանակը եւ վայրը կհամաձայնեցվի հայկական կողմի հետ:





