AM
7 Սեպտեմբեր 2006 - 15:14 AMT

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ սեպտեմբերի 12-ին Փարիզում

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում սեպտեմբերի 12-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարեց, որ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 13-ին Լոնդոնում: Սակայն, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումների եւ այցերի ժամանակացույցում Լոնդոնը նշված չէ: