ՀՀ ԶՈՒ երեք սպա մայոր Հակոբ Մելիքյանի գլխավորությամբ կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 10- 21-ը Քիշնեւում կայանալիք «Համատեղ երկար աղեղ 2006» զորավարժությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, բացի այդ 11 հայ զինծառայողներ` կապիտան Կարապետ Սալաբաշյանի գլխավորությամբ կմասնակցեն «Համատեղ նիզակակիր 2006» զորավարժությանը, որը կկայանա սեպտեմբերի 18-ից 29-ը նույնպես Քիշնեւում:





