Ըստ «Cato Institute»-ի հրապարակած վարկանիշի, տնտեսական ազատության ցուցանիշներով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում Հոնգկոնգը: Այդ երկրին հաջորդում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ն: Վեցերորդ տեղում են Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան: Տասնյակում են ընդգրկվել նաեւ Կանադան, Իսլանդիան եւ Լյուքսեմբուրգը: Նախկին ԽՍՀՄ երկրների թվում ամենալավ ցուցանիշը Էստոնիայինն է` այն զբաղեցնում է 12-րդ տեղը: Նրան հաջորդում են Լատվիան եւ Լիտվան (5-րդ եւ 40-րդ տեղերը համապատասխանաբար), Վրաստանն ու Հայաստանը (երկուսն էլ 53-րդ հորիզոնականում են), ինչպես նաեւ Ադրբեջանը (83-րդ տեղը): Ռուսաստանը հայտնվել է 102-րդ տեղում, զիջելով նախկին ԽՍՀՄ երկրներից շատերին : Ռուսաստանից ավելի վատ է իրադրությունը տնտեսական ազատության առումով Ուկրաինայում, որը զբաղեցրել է 111-րդ տեղը: 130 երկրների ցուցակը եզրափակում են Զիմբաբվեն եւ Բիրման:
«Cato Institute»-ը հրապարակում է տնտեսապես ազատ երկրների վարկանիշը յուրաքանչյուր տարի` 1980 թվականից ի վեր, հաղորդում է Լենտա.ռու-ն:





