«ԱՊԱ» գործակալության հաղորդագրությունն այն մասին, թե Հայաստանը Չինաստանից գնել է 80 կմ խոցելիությամբ «DW» հրթիռներ, ապատեղեկատվություն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերքվ, Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ Չինաստանից ոչ մի հրթիռ չի գնել: Նշենք, որ «ԱՊԱ»-ն տարածել է այս տեղեկատվությունը հղում անելով Հոնգկոնգում բնակվող ադրբեջանցի Աքբեր Հուսեյնլիին: Ըստ Հուսեյնլիի, «այդ մասին նա տեղեկացել է տեղական մամուլից»:





