AM
11 Սեպտեմբեր 2006 - 14:51 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնել է Փարիզ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնեց Փարիզ, որտեղ նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի ու Ֆիլիպ Դուստ-Բլազիի եւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանի ու Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցման նախարար Ռենո Դոնեդյե դը Վաբրի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված Ֆրանսիայում Հայաստանի տարվան: