AM
14 Սեպտեմբեր 2006 - 10:05 AMT

Երեւանում երկու մարդ է ձերբակալվել Շահեն Հովասափյանի սպանության կասկածանքով

Սեպտեմբերի 13-ին Երեւանում երկու մարդ է ձերբակալվել Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության կասկածանքով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տրուզյանը: Նրա խոսքերով, նրանց անունները դեռեւս չեն հրապարակվում, ելնելով քննության շահերից: «Ձերբակալվածները Հայաստանի քաղաքացիներ են»,-նշել է Տրուզյանը: