AM
14 Սեպտեմբեր 2006 - 14:17 AMT

Ղարաբաղյան հարցով հիմնական փաստաթղթերը լույս են տեսել ժողովածուի տեսքով

Լույս է տեսել Ղարաբաղյան հարցով խորհրդարանական լսումների նյութերի ժողվածուն. լսումները կայացել են 2005 թվականի մարտի 25-30 Հայաստանի խորհդարանում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, հանձնաժողովը չի սահմանափակվել ելույթների տեքստերի օգտագործմամբ, այլ ժողովածուի մեջ է ներառել նաեւ հանձնաժողովի եզրակացությունը, որը, սըտ էության, ներկայացնում է հարցի կարգավորման կոնցեպտուալ կետերը: Բացի այդ, առաջին անգամ Ղարաբաղյան հարցով հիմնական փաստաթղթերը մեկ ժողվածուով հրատարակելու փորձ է կատարվել :

«Ժողովածուի հայտնվելը թույլ կտա Հայաստանին ելույթ ունենալ միջազգային կազմակերպություններում ընդհանուր, համակարգված, հետեւաբար` առավել անխոցելի դիրքորոշմամբ»,- ասել է նա:

Իր հերթին, արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ժողովածուն կարող է խթանել լուրջ, համարձակ եւ բաց հասարակական քննարկումների անցկացմանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, հայտնում է «Երկիրը»: