AM
20 Սեպտեմբեր 2006 - 09:54 AMT

Սեպտեմբերի 21-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի գլխավոր դատախազը

Սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը: Նրա խոսքերով, Յուրի Չայկան Երեւան կժամանի իր հայ գործընկեր Աղվան Հովսեփյանի հրավերով: Յ. Չայկայի այցի շրջանակներում կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունների ընհանուր կոլեգիայի նիստը: Ծրագրված է համագործակցության համաձայնագրի ստորագրում: