Հայ ժողովուրդը հավանություն է տալիս Բելառուսի վարած անկախ քաղաքականությանը: Այդ մասին հայտարարել է Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: «Ձեր երկիրն ընտրել է զարգացման սեփական ուղին, որին հավանություն է տալիս ժողովրդի ճնշող մեծամսանությունը: Հայաստանը հարգանքով եւ ըմբռնումով է վերաբերվում է Բելառուսի ընտրությանը»,-ընդգծել է դիվանագետը: Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի իր անկախության 15-րդ տարեդարձը: Այս ոչ մեծ հոբելյանը լավ առիթ է գնահատական տալու համար Բելառուսի եւ Հայաստանի երկկողմ հարաբերություններին, գտնում է դեսպանը: Նրա կարծիքով, այդ ընթացքում երկրները մեծ հաջողությունների են հասել քաղաքական փոխգործակցության ոլորտում: «Մեր ժողովրդների փոխհարաբերություններն իսկապես եղբայրական են: Հատկապես կարեւոր է, որ երկու երկրների նախագահների միջեւ լավ հարաբերություններ են ձեւավորվել»,-նշել է Օ.Եսայանը: Բելառուսն ու Հայաստանը գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են կամ մոտ են միջազգային օրակարգի շատ հարցերի վերաբերյալ: Երկու երկրներն էլ վարում են խաղաղասեր եւ անկախ քաղաքականություն: «Պետք չէ արդարանալ անկախ քաղաքականություն վարելու համար, այն պետք է հստակորեն կյանքի կոչել»,-համոզված է Բելառուսում ՀՀ դեսպանը, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:





