Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության Անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ստացել մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներից: ՀՀ անկախության տոնը շնորհավորել են` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հորստ Քյոհլերը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բեն Զայեդ ալ Նահայան, Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Շվեյցարիայի, Մոլդովայի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի նախագահները, հաղորդում է ՀՀ մամլո ծառայությունը:





