Սեպտեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 61-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Նյու Յորքում Վ.Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:





