AM
21 Սեպտեմբեր 2006 - 10:58 AMT

«Թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու» համար Է.Շաֆակի դեմ հարուցած գործը կարճվել է

Ստամբուլի գերագույն դատարանը հանցավորության կազմ չի հայտնաբերել գրող եւ «Զաման» թերթի մեկնաբան Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ապօրինի որդին» գրքում: Հանցանշանների անբավարարության եւ հանցավորության կազմի բացակայության պատճառով, Շաֆակի դեմ հարուցված գործը կարճվել է: Դատավարության ժամանակ ինքը Է.Շաֆակը ներկա չի եղել, նրան ներկայացնում էր ամուսինը` Էյուբ Կանը եւ փաստաբանները: Դատավարությանը ներկա է եղել նաեւ Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Յուստ Լագենդիլկը, հաղորդում է zaman.com-ը:

Հիշեցնենք, որ գրողին մեղադրանք էր ներկայացվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` «ազգային արժանապատվությունը վիրավորելու» համար: «Ստամբուլի ապօրինի որդին» գրքում անդրադարձ է կատարվում 1915-1917 թթ. իրադարձություններին, որպես հայերի դեմ կատարված ցեղասպանության: