AM
22 Սեպտեմբեր 2006 - 10:28 AMT

Յու.Չայկա. Նախանշվել են Հայաստանի եւ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունների համագործակցության կոնկրետ ուղղությունները

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազական համակարգերում ընթացող բարեփոխումները, խոսվել է երկկողմ համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտության մասին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների հայ-ռուսական համագործակցության հաջող փորձը հուշում է, որ դատախազության համակարգում եւս կարելի է արդյունավետ գործակցություն ծավալել: Իր հերթին Յուրի Չայկան ասել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք են բերվել գործընկերությունն ակտիվացնելու կարեւոր պայմանավորվածություններ, նախանշվել են համագործակցության կոնկրետ ուղղություններ: