AM
28 Սեպտեմբեր 2006 - 12:20 AMT

Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է

Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիին եւ Ֆրանսիայի դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Դանիել Շամբոնին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ժամանակ նշվել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ոլորտում արդեն առկա որոշակի ձեռքբերումները: Մասնավորապես, ռազմական բժշկության եւ լեզվի ուսուցման ոլորտներում: Գնդապետ Դանիել Շամբոն իր հերթին խոստացավ պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ անել եղածը պահպանելու եւ, հնարավորության դեպքում, այն խորացնելու համար: