AM
2 Հոկտեմբեր 2006 - 08:47 AMT

Հայաստան է ժամանել Եվրամիության Եռյակի պատվիրակությունը

Այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Եվրամիության Եռյակի պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում է ԵՄ ներկայիս նախագահող երկրի` ֆինլանդիայի ԱԳ նախարար պարոն Էրկկի Թուոմիոյան: Նշենք, որ պատվիրակության հետ ժամանել է նաեւ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նախատեսվում են Եռյակի պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: