Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը հանդես է գալիս Ղարաբաղի շուրջ բանակցությունների շարունակման օգտին: «Անկասկած, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը չպետք է դադարի, քանի որ համանախագահների աշխատանքը Մինսկի գործընթացի անբաժան մասն է: Նրանք կլինեն տարածաշրջանում եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի ինչ-որ ամփոփումներ անել: Սակայն ես համոզված եմ, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի»,-հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի շաբաթ առաջ կողմերի քննարկմանն են ներկայացրել հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներով փաստաթուղթը եւ այժմ սպասում են Բաքվի եւ Երեւանի արձագանքին, հաղորդում է Day.az-ը:





