Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեց ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային ներկա վիճակը, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին կարգավորման հեռանկարների շուրջ: Այսօր եւետ միջնորդները հանդիպել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:





