AM
3 Հոկտեմբեր 2006 - 16:12 AMT

Հայաստանի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր: