Բանակցությունների շարունակման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցոմ հաջողության հասնելու համար միակ խոչընդոտը վստահության բացակայությունն է ժողովրդների միջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ներկայիս այցը հասավ իր նպատակին, քանի որ արդեն պատրաստակամություն կա շարունակել բանակցությունները: «Մենք չենք ասում, թե հաղթահարել ենք խոչընդոտները, սակայն մենք տեսանք առաջ գնալու մղում»,-ասել է Բրայզան: Իր հերթին Յուրի Մերզլյակովն ընդգծել է, որ շփումների վերսկսման գործընթացը տեղի կունենա համանախագահների կողմից դեռեւս 2006 թվականի մայիսին ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Իսկ ըստ Բ.Ֆասյեի, բանակցությունների հիմքում են Բուխարեստի փաստաթղթերը: «Ես եւս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ առանց միջնորդների կողմերը չեն կարողանա պայմանավորվել»,-ասել է նա: Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական մամուլը ճիշտ չէ մեջբերել նրա խոսքերը Բաքվում: «Ես Բաքվում ոչինչ չեմ ասել բանակցություններին ԼՂՀ մասնակցության մասին: Ընդհանրապես այնտեղ շատ անճշտություններ կային մեջբերումներում»,-նկատել է ֆրանսիացի համանախագահը:





