ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 4-ին նախատեսված այցը Ստեփանակերտ չկայացավ վատ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Հոկտեմբերի 5-ին համանախագահներրը Երեւանից մեկնել են Մոսկվա, որտեղ հոկտեմբերի 6-ին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը





