AM
5 Հոկտեմբեր 2006 - 14:01 AMT

Վաշինգթոնն ու Մոսկվան միաձայն են Հայաստանի ապագա նախագահի թեկնածության հարցում

ԱՄՆ-ի ոչ պաշտոնական կարծիքը կայանում է նրանում, որ Հայաստանի հաջորդ նախագահ կդառնա Սերժ Սարգսյանը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԱՄՆ ռազմական եւ քաղաքական փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, պաշտպանության ներկա նախարարը բավարարում է եւ Վաշինգթոնին, եւ Մոսկվային: «Միայն նա է ի վիճակի ապահովել պետության կայունությունը: Դա մեզ համար ամենագլխավորն է: Ժողվրդավարությունը Հայաստանում կզարգանա քայլ առ քայլ, առանց ցնցումների, եւ դա բոլորին ձեռնտու է: Ըդդիմությունը չափազանց թույլ է, որպեսզի իշխանության գլուխ կանգնի եւ առավել եւս կայունություն ապահովի»,- ընդգծել է ամերիկացի փորձագետը: