AM
7 Հոկտեմբեր 2006 - 09:08 AMT

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն, եթե ԱԳՆ ղեկավարները շփման կետեր գտնեն

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Օսկանյանը հայտարարել է Մոսկվայում` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ես հիմա դժվարանում եմ խոսել նախագահների հանդիպման մասին: Ամեն ինչ կախված կլինի երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հոկտեմբերի վերջում: Եթե նախարարները շփման կետեր գտնեն, դա կարող է լուրջ հիմք հանդիսանալ նախագահների հանդիպման համար»,- գտնում է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, հայտնում է «Նովոստի- Առմենիան»: