AM
12 Հոկտեմբեր 2006 - 13:44 AMT

ԵՄ-ն ափսոսում է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման կապակցությամբ

Եվրամիությունն ափսոսանք է հայտնել Ֆրանսիայում առաջին ընթերցմամբ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Նադը: Նրա խոսքերով, այդ օրենքը «կխանգարի հաշտեցման երկխոսությանն» այդ հարցի շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բացի այդ, օրենքը լուրջ խնդիր կդառնա Թուրքիայի Եվրամիության անդամակցության նախապատրաստման ճանապարհին, քանի որ Անկարան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: