Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերին: Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ գործակցության արդյունավետ ընթացքից` նշելով, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Հայաստանի նախագահը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:





