AM
17 Հոկտեմբեր 2006 - 11:10 AMT

Վերլուծաբան. Ղարաբաղի հարցով բանակցությունները կշարունակվեն ամեն դեպքում

Բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարելով այն բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն ստիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին շարունակել բանակցությունները ցանկացած անբարենպաստ պայմաններում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սպեկտրում» Ռազմավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագահներից մեկի հրաժարումը մասնակցությունից կհանգեցնի նրա դիրքերի թուլացմանը եւ նրա վրա կկենտրոնանա ողջ քննադատությունը հակամարտության կարգավորման գործընթացի անարդյունավետության եւ տապալման համար:

«Ուստի, ես գտնում եմ, որ բանակցությունները բարձր մակարդակով կշարունակվեն, չնայած հնարավոր ռազմատենչ կամ թերահավատ ճարտասանությանը բանակցությունների շուրջ: Ղարաբաղյան հակամարտության կողմերի անհամատեղելի սպասելիքները փոխզիջումներից կոնսերվացնում են նրա լուծումը մինչեւ առավել «բարենպաստ» ժամանակները: Մասնավորապես, Ադրբեջանը հույսը դրել է իր տնտեսության բուռն աճի, առաջին հերթին, նավթի եւ գազի հաշվին եւ, որպես հետեւանք, իր զինված ուժերի հզորացման վրա»,- ընդգծել է Սարգսյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ