Այսօր Փարիզում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործընթացի շրջանակներում: Երկու երկրների ԱԳ նախարարները առանձնազրույց կունենան, իսկ այնուհետեւ նրանց կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բացի այդ, մինչ Է.Մամեդյարովի հետ բանակցություններն այսօր նախատեսվում է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի հետ: Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին, հոկտեմբերի 23-ին:





