Անկախ այն բանից, թե ինչ է պնդում ադրբեջանական կողմը, բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության լուծման հենց փաթեթային տարբերակն է: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց երկրի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այլ բան, որ փաթեթային տարբերակի իրագործումը կարող է փուլային լինել, սակայն ամեն դեպքում, իրականացումն անցնելու է հստակ սցենարով, որը, հնարավոր է, որ հաստատվի երկու հանրապետությունների խորհրդարանների կողմից»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: Նա հավելել է, որ չի բացառվում, որ փաթեթային տարբերակի իրագործման ժամանակ կարող են որոշակի ժամանակային տարբերություններ լինել իրագործամ փուլերի միջեւ, սակայն բոլոր հարցերը լուծվելու են փաթեթային սկզբունքի հիման վրա:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Փարիզում կայացած հանդիպմանը` Օսկանյանը տեղեկացրել է, որ կողմերը արտահայտել են իրենց դիրքորոշումները համանախագահների ներկայացրած նոր գաղափարների վերաբերյալ: «Ներկայումս այդ հարցերի շուրջ շփման կետեր չկան, սակայն, ես չեմ բացառում, որ դիրքորոշումները կարող են մերձենալ: Հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել նոյեմբերի 14-ին Բրյուսելում նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»,-հավելել է ՀՀ ԱԳ նախարարը,հաղորդում է «Ռեգնումը»:





