Մայիսի 3-ին Սոչիի շրջակայքում կործանված «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի օդաչուների վրա որեւէ ճնշում չի կիրառվել ուղեվորների կողմից: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Երեւանում կայացած ավիալայների կործանման պատճռների քննարկումների ժամանակ հայտարարել է «Արմավիա» ընկերության չվերթերի անվտանգության վարչության ղեկավար Արշակ Նալբանդյանը: Նրա խոսքերով, եղած տվյալները վկայում են, որ օդաչուների խցիկում կողմանկի անձ չի եղել: Ավելին, տեղեկացրեց Նալբանդյանը, անձնակազմի ընդհանուր տրամադրությունը վկայում է, որ ինքնաթիռի սրահում եւս լարված մթնոլորտ չի եղել: Ավիալայների վայրէջքի վերաբերյալ որոշումը ընդունվել է բոլոր նորմերին համապատասխան, իսկ եղանակային պայմանները համապաստախանել են պահանջվող մինիմումներին, նկատել է նա, ավելացնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել միայն երկրորդ վայրէջքի ժամանակ: Արշակ Նալբանդյանը հերքել է նաեւ ինքնաթիռում պայթյունի մասին տեղեկատվությունը: «Ես ինքս, տեսնելով ինքնաթիռի բեկորները, եւս կարծեցի որ օդանավում պայթյուն է եղել, սակայն ֆրանսիացի փորձագետները բեկորների վրա պայթյունի հետքեր չեն գտել»,- ավելացրել է նա: Չվերթերի անվտանգության վարչության ղեկավարը նաեւ հերքել է վառելիքի պակասի մասին վարկածը: Նա նկատել է, որ Ա-320-ին վառելիքը կհերիքացներ Սոչիից Մոսկվա չվերթ իրականացնելու համար, հայտնում է Regnum-ը:





