ԱՊՀ պետությունների Ղեկավարների խորհրդի նիստը կարող է կայանալ նոյեմբերի 28-ին Մինսկում: Այդ մասին տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ս. Օրդաբաեւը: Նրա խոսքերով, այդ ամսաթիվը առաջարկել է ԱՊՀ Ղեկավարների խորհրդի նախագահը եւ ընդունող կողմը` Բելառուսի Հանրապետությունը, այն ընունել է:
Պետությունների ղեկավարների նիստի օրակարգի նախագիծը կմշակվի ԱՊՀ մասնակից պետությունների Արտգործնախարարների խորհրդի եւ Կառավարությունների ղեկավերների խորհրդի առաջիկա նիստերին: Դեռեւս ԱՊՀ Գործադիր կոմիտեն չունի այդ նիստերի ժամանակցույցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, հայտնել է Ս. Օրդաբաեւը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը ծրագրվում էր անցկացնել ավելի վաղ` նոյեմբերի 17-ին, սակայն հետագայում օրը տեղափոխվել է, հայտնում է «Թրենդը»:





