AM
3 Նոյեմբեր 2006 - 12:27 AMT

ՀՀ նախագահի Ղազախստան այցի ժամանակ կստորագրվեն մի շարք երկկողմանի պայմանագրեր

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով նոյեմբերի 6-ին երկօրյա պաշտոնական այցով այդ երկիր կմեկնի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում տեղի կունենա Հայաստանի եւ Ղազախստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Նուրսուլթան Նազարբաեւի առանձնազրույցը, որին կհետեւեն հայ-ղազախական բանակցություններն` ընդլայնված կազմով: Նախատեսվում է համատեղ միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: Ղազախստանի մայրաքաղաքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա այդ երկրի գործարար շրջանակի ներկայացուցիչների եւ ղազախահայ համայնքի անդամների հետ: