AM
3 Նոյեմբեր 2006 - 13:52 AMT

ՀՀ դեսպանը Շվեդիայի թագավորին ներկայացրել է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը

Այսօր Ստոկհոլմում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արա Այվազյանի` Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավին հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-շվեդական պատմական կապերին եւ միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացին: Շվեդիայի թագավորի խնդրանքով, Արա Այվազյանը ներկայացրեց Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ Սկանդինավյան եւ Հարավկովկասյան տարածաշրջանների միջեւ համագործակցության հեռանկարների շուրջ: