AM
20 Հոկտեմբեր 2015 - 10:17 AMT

Դեպի Հայաստան ուղևորահոսքը 9 ամսում պակասել է մոտ 60.000-ով

Ինչպես ուղևորահոսքը, այնպես էլ թռիչքների քանակը դեպի Հայաստան պակասել է 2015-ի առաջին 9 ամսում: Այս մասին հայտնում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը:

«Զվարթնոց» օդանավակայանի 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսների հիմնական արտադրական ցուցանիշների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ժամանած ուղևորների թիվը կազմում է 702 հազար 4 մարդ` 2014-ի 762 հազար 157-ի փոխարեն:

9 ամսում ընդհանուր ուղևորահոսքը 2014-ին կազմել է 1 մլն 573 հազար 109 մարդ, 2015-ին` 1 մլն 440 հազար 227 մարդ:

Պակասել են նաև առաքված բեռների ցուցանիշները. 2014-ին՝ 5.281 տոննա, 2015-ին՝ 4.048:

«Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը 2014-ին եղել է` 15.019 մարդ` այս տարվա 14.855-ի փոխարեն:

ՀՀ-ում 2014-ին 2013-ի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 20.9% աճ, թռիչքների հաճախականության՝ 19.3% աճ: