AM
9 Նոյեմբեր 2006 - 09:04 AMT

ԼՂՀ-ն պատրաստվում է դեկտեմբերի 10-ի հանրաքվեին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 40 մլն դրամ է հատկացրել դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանն ասել է, որ հանրապետությունում կգործեն 280 ընտրական տեղամասեր: Մեկ ընտրական տեղամաս կստեղծվի Երեւանում` ԼՂՀ Մշտական ներկայացչությունում: Այս պահին ընթանում է ընտրական ցուցակների ճշտման գործընթացը: Վերջնական ցուցակները կփակցվեն տեղամասերում հանրաքվեից երկու օր առաջ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: