AM
9 Նոյեմբեր 2006 - 11:32 AMT

Դեմոկրատների հաղթանակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Դեմոկրատների հաղթանակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում թույլ կտա Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամ Նենսի Փելոսիին դառնալ Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Խոսնակ դառնալու նրա հավանականությունը, ինչպես նաեւ Հայաստանին աջակցող խմբի այլ անդամների առաջատար դիրքեր զբաղեցնելու հավանականությունը կուժեղացնի այդ կարեւոր մարմնի դերը Կոնգրեսի հաջորդ ընտրությունների ընթացքում: Նենսի Փելոսին ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցն է եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի համահեղինակը: Նշենք, որ Փելոսին կդառնա ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի առաջին անդամը, որ կզբաղեցնի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: