ՄԱԿ-ի մարդկային զարգացման ամենամյա զեկույցում Հայաստանը աշխարհի 177 երկրների շարքում զբաղեցնում է 80–րդ տեղը: Զեկույցը հրապարկվում է 1990 թվականից ի վեր: Երկրների վարկանիշը որոշվում է կյանքի տեւողության, կրթության մակարդակի եւ համախառն ազգային արդյունքի չափի վրա: Վեցերորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է Նորվեգիան: ԱՄՆ–ը 8–րդ տեղում է: Ադրբեջանն այդ ցուցակում 99–րդ տեղում է, Վրաստանը` 97–րդ տեղում: Հրապարակված ցուցակում Ռուսաստանը գրավում է 65–րդ, իսկ Թուրքիան եւ Իրանը` համապատասխանաբար 92-րդ եւ 96-րդ տեղերը: Իսկ ցուցակի վերջին տեղում է Նիգերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





