AM
24 Նոյեմբեր 2006 - 09:56 AMT

Վ.Հովհաննիսյան. Դժվար է ասել, որեւէ արդյունք կունենա արդյոք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նոյեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում չի վնասի կարգավորման գործընթացին: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, այժմ դժվար է ասել, որեւէ արդյունք կտա արդյոք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը: Ժամանակը ցույց կտա»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին պայմանավորվածությունը Մինսկի ԱՊՀ գագաթնաժողովում հանդիպելու վերաբերյալ ձեռք է բերվել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցելության ժամանակ: