ԱՊՀ գագթնաժողովին Մինսկում որեւէ արտառոց բան տեղի չի ունենա: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում չի լինի: «Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մինչեւ հիմա առաջխաղացում չի եղել, չնայած բարձրագույն մակարդակով կազմակերպված բազմաթիվ հանդիպումներին Հայաստանեի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների միջեւ, ապա չեմ կարծում, որ այդ առաջխաղացումը կարձանագրվի ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում»,- նշել է քաղաքագետը: Նա ասել է, որ գագաթնաժողովից, որի ժամանակ քննարկվելու են բազմաթիվ այլ հարցեր տնտեսական եւ հումանիտար բնագավառներում ԱՊՀ անդամ-երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, «դժվար թե կարելի է որեւէ լուրջ բան սպասել», հայտնում է Day.az-ը:





