AM
28 Նոյեմբեր 2006 - 09:40 AMT

Ամերիկացի դիվանագետ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ձգտում են խաղաղության

ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները ձգտում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման: «Մեթյու Բրայզայի բացակայության պատճառը Ադրբեջանում կայացած վերջին հանդիպմանը բացատրվում է նրանով, որ ամերիկացի համանախագահն, որը արտահայտում է իր երկրի ձգտումը խաղաղ կարգավորմանը, ժամանակ առ ժամանակ հանդիպում է Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ աշխատանքի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը: Դիվանագետը իր վերաբերմունքը չի հայտնել այն հարցի առնչությամբ, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել, եթե Ադրբեջանը պահանջի մարտական գործողություններ սկսել տարածքներն ազատելու նպատակով: «ԱՄՆ-ն ցանկանում է ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ կարգավորում: Դա լավագույն տարբերակն է…Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես չեմ կարող որեւէ հայտարարություն անել այդ առիթով»,-նշել է Հենիկը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: