Ադրբեջանն ու Վրաստանը դեմ են «Կայունության պակտի ստեղծմանը Կովկասում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւան: Նա նշել է, որ համապատասխան փաստաթուղթ է պատրաստել ռումինացի խորհրդարանական Սեվերենենը , սակայն վրացական եւ ադրբեջանական կողմերը բազմաթիվ դիտողություններ եւ ուղղումներ ունեն այդ փաստաթղթի հարցում, եւ կոմիտեներում դեմ են այս տարբերակով դրա ընդունմանը: «Ադրբեջանն ու Վրաստանը դեմ են ներկա վիճակով փաստաթղթի ընդունմանը, քանի որ նա շատ արտահայտություններ է պարունակում, որոնք հակասում են այդ երկու պետությունների ազգային շահերին: Օրինակ, զեկույցում ասվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է սկսեն համագործակցել տնտեսական ոլորտում բանակցային գործընթացին զուգահեռ, եւ դա կարող է դրական մթնոլորտ ստեղծել: Սակայն, Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ առաջին հերթին պետք է կայացվի քաղաքական որոշում Լեռնային Ղարաբաղի հարցում»,-ասել է նա: Պատգամավորը նման մոտեցումը համարում է «արմատապես սխալ»: Նրա խոսքերով, ի սկզբանե նախատեսվում էր քննարկել այդ զեկույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, սակայն, կարծես թե, Ադրբեջանի եւ Վրաստանի բողոքներից հետո այդ զեկույցի քննարկումը հետաձգվել է:
«Մեզ ներկայացված ձմեռային նստաշրջանի օրակարգում նման զեկույց չկա: Հավանաբար, այն կարող է քննարկման դրվել միայն անհրաժեշտ փոփոխություներից եւ Ադրբեջանի եւ Վրաստանի համաձայնությունը ստանալուց հետո, հաղորդում է Day.az-ը:





