AM
30 Նոյեմբեր 2006 - 12:32 AMT

«Հույսի պատուհանը» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բաց է մնում

«Հույսի պատուհանը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բաց է մնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, հույս միշտ էլ կա եւ 2007 թվականը կարող է նույնպիսի «պատուհան» դառնալ: «Ճիշտ է, 2006 թվականին, ինչպես դա ցանկանում էին հակամարտության շտապ կարգավորման մեջ շահագրգռված համանախագահներն ու միջազգային կազմակերպությունները, արդեն ոչինչ չի ստացվել: Սակայն գուցե մյուս տարի, կամ էլ 2008 թվականից հետո, երբ Հայաստանում նոր նախագահ լինի, կարող են եւ փոփոխություններ տեղի եւնենալ»,- նշել է նա:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքերով, սպասվող փոփոխությունները չպետք է դիտարկվեն` որպես բացասական եւ բանակցային գործընթացին վնասող: