AM
3 Դեկտեմբեր 2015 - 14:41 AMT

Վայոց ձորում հեմոդիալիզային բուժծառայություն կտրամադրվի

Վայոց ձորի մարզում հեմոդիալիզի ծառայություններ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը դեկտեմբերի ունը դեկտեմբերի 3-ին ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների բուժօգնությունը ժամանակին և որակյալ կազմակերպելուն` կրճատելով մարզից Երևան հասնելու և վերադարձի տրանսպորտային ծախսերը և այլ անհարմարություններ:

Մարզում հեմոդիալիզային ծառայության ներդրման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով` արհեստական երիկամի և ջրի մաքրման սարքավորումներով: Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել ջրի մաքրման սարքավորում:

2014-ի դրությամբ՝ հեմոդիալիզի ծառայություն իրականցվում է Հայաստանի 12 բժշկական կենտրոնում, որից 5-ը` Երևանում («Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ», «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» հանրապետական, «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոններ), 7-ը` մարզերում («Գյումրու ԲԿ, Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց, Վանաձորի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի, Գավառի բժշկական կենտրոններ)։